Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ
Advertisement 1000 x 90

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ

Հունիսի 22-23-ը հանրապետության առանձին շրջաններում, 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ին 2-3 աստիճանով կբարձրանա:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում հունիսի 22-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +28+30,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,

Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,

Արարատում՝ գիշերը`+16+19, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Արցախում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +23+27: