«Վերջին տարիների ընթացքում ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը հօգուտ մեզ», – հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նաև ասել է, որ ադրբեջանական բանակում համակարգային փոփոխություններ են իրականացվել, ինչի շնորհիվ էլ հնարավոր են դարձել «2016 թվականի ապրիլին Աղդերեի [Արցախի Մարտակերտի], Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսին Նախիջևանում ձեռք բերված հաջողությունները»:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացարձակ ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պնդումները, թե Նախիջևանի հատվածում հայկական տարածք են գրավել: