Ասյանովին մեկուսարանում զրկել են «օրենքով գողի» կարգավիճակից
Advertisement 1000 x 90

Ասյանովին մեկուսարանում զրկել են «օրենքով գողի» կարգավիճակից

Մեկուսարանում անցած շաբաթվա ընթացքում վերջակետ է դրվել 52-ամյա Իլդար Ասյանովի, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Իլդար Ուֆիմսկի, գողական կարգավիճակի վերաբերյալ վեճերին: Մեկուսարանում նրան որեւէ մեկը չի պատվել որպես «օրենքով գողի»` ոչ մեկուսարանի աշխատակիցները եւ ոչ էլ կալանավորները: Հաղորդվում է, որ նա եւս լռելայն չի հավակնել որեւէ հատուկ վերաբերմունքի:

Lenta.ru ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իլդար Ասյանովին ձերբակալել են 5.86 գրամ հերոինի հետ միասին:

Նախկինում նա արդեն 4 անգամ դատվել է ապօրինի թմրամիջոցների շրջանառության համար, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով:

Դատարանում նրա մեղավորությունը հնարավոր է եղել ապացուցել նրա մերձավոր շրջապատում ներդրված օպերատիվ աշխատողի ցուցմունքների շնորհիվ: