Բաց նամակ ՀՀ վարչապետին. Անդրադարձ վարորդներին հուզող հարցերին
Advertisement 1000 x 90

Բաց նամակ ՀՀ վարչապետին. Անդրադարձ վարորդներին հուզող հարցերին

ՀՀ Վարչապետ Պարոն Կարեն Կարապետյանին

ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն վարչապետ,

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԿԱ Ճանապարհային Ոստիկանության ծառայության՝ ներառյալ «Սեքյուրիթի Դրիմ»-ի և Երևանի քաղաքապետարանի՝ ներառյալ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից ոչ իրավաչափ տուգանքների որոշումների և թերի կամ որոշ դեպքերում բացահայտ սխալ կազմակերպված երթևեկության արդյունքում ՀՀ քաղաքացիները և վարորդները հայտնվեցին ծանր իրավիճակի մեջ: 2012թ-ից ներդրվեց նոր համակարգ` տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով երթևեկության կանոնների պահպանումը ավելի անվտանգ դարձնելու համար, ցավոք, այսօր այդ համակարգի առաջնային խնդիրը դարձել է քաղաքացիների թալանը:

Նշեմ նաև, որ սկսած ՀՀ նախագահից և զանազան այլ պաշտոնատար անձանցից հորդորներ և օրենսդրական փոփոխություներ կատարելու պահանջներ դրվեցին, որպեսզի մի շարք խախտումներ ունենան նվազ նշանակություն և նախազգուշացվեն` սակայն ապարդյուն: 2016 թվականին նոր օրենսդրական փոփոխություն կատարվեց ՎԻՎ օրենքի 124-րդ հոդվածում, որում քաղաքացիների պարզ լեզվով ասած՝ ասվում էր, որ կնախազգուշացվեն, եթե խախտումներ չեք արել, այսինքն՝ բացի խոստացումից այլ բան չփոխվեց:

Կցանկանայի անդրադառնալ նաև այն հարցին, որ մինչ օրս կան արտոնյալ վարորդներ, որոնք առհասարակ չեն տուգանվում, դրանց թվին են դասվում ՌԴ, Վրաստանի հանրապետության և ՀՀ-ում դեսպանատների հաշվառման համարանիշներով երթևեկող վարորդները, որոնք ավելի բարեկեցիկ վիճակում են, քան մեր քաղաքացիներից շատերը և բացահայտ անհարգալից պահվածք են դրսևորում ճանապարհներին:

Ձեր ուշադրությունը հրավիրում եմ նաև այն հանգամանքին, որ կան մի շարք ՃՈ տեսուչներ, որոնք խախտելով իրենց իսկ առջև դրված օրենսդրական պահանջները՝ թաքնվելով ծառերի և թփերի հետևում՝ անօրինական գործողություններ են կատարում: Մեր խումբը պատրաստ է ներկայացնել բազմաթիվ փաստեր, որոնք խոսում են վերոնշյալի մասին: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այս ոլորտները կարգի բերելու հարցում:

Ցավոք այս մի նամակում հնարավոր չէ շարադրել ու ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր ծառացել են շարքային վարորդի առջև՝ ընդհուպ մինչև խցանումների դեմ ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվում ՀՀ ՃՈ-ի կողմից: Հայտնում ենք Ձեզ, որ մեր ՙՙՎարորդի Ընկերՙՙ հասարակական կազմակերպությունը մինչ այս պայքարել է ֆեյսբուքյան խմբի միջոցով: Ֆեյսբուքյան խմբի և ՙՙՎարորդի Ընկեր՚՚ ՀԿ-ի միակ նպատակն է, որպեսզի ՀՀ-ում վարորդները լինեն պաշտպանված և տեղեկացված ճանապարհային երթևեկության կանոնների մասին: Առհասարակ մենք ջանք չենք խնայե,լ որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մեր երկրում լինի ավելի անվտանգ երթևեկություն:

«Վարորդի Ընկեր» ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել ցանկացած օրենսդրական նախագծերի մշակմանն ու քննարկումներին և կիսվել մեր իսկ վարորդների կողմից առաջարկված փորձերով:

Նամակի պատճեն ուղարկվում է ՀՀ Արդարադատության Նախարարություն:

«ՎԱՐՈՐԴԻ ԸՆԿԵՐ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ  ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆ
tuganq.am