Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ
Advertisement 1000 x 90

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված: Աայս մասին ասաց նախարարության մամուլի Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: «Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:

Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են:



Նման նյութեր