Դելֆին Վանդան կանխատեսել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դելֆին Վանդան կանխատեսել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ

Դելֆին Վանդան, որը բնակվում է Սոչիի Մեծ դելֆինարիումում, կանխատեսել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչում, հայտնում է «Р-Спорт»-ը:

Վանդայի լողավազանում երկու գնդակ են նետել, որոնցից մեկի վրա գրված է եղել Ռուսաստան, իսկ մյուսի վրա` Խորվաթիա:

Դելֆինն իր մարզչին է փոխանցել «ռուսական» գնդակը:

Նշենք` ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի` Ռուսաստան-Իսպանիա (1:1, 11մ.` 4:3) խաղում Վանդան դարձյալ կանխատեսել էր Ռուսաստանի հավաքականի հաղթանակը:

armsport.am