Հայտնի է դարձել, որ էստոնական Danske Bank-ի միջոցով լվացել են ավելի քան 53 միլիարդ դանիական կրոն (7 միլիարդ եվրո), ինչը կրկնակի գերազանցում է նախկինում արված գնահատականը, գրում է Berlingske-ն:
Օրինականացված գումարների ցուցանիշը մեծացել է՝ 2007-2015 թվականներին Danske-ում հայտնաբերված հաշիվներ ունեցող ևս 20 ընկերությունների պատճառով:
Հրատարակության աղբյուրները պնդում են, որ էստոնական մասնաճյուղում լվացում անցած անօրինական միջոցները փոխանցվել են Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից: Այդ տեղեկության ի հայտ գալուց հետո Danske Bank-ի արժեթղթերը 3,2 տոկոսով էժանացել են: