JP Morgan-ի վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ հերթական ճգնաժամի դեպքում կապիտալն անհրաժեշտ է պահել իենով, շվեյցարական ֆրանկով, սինգապուրյան և ամերիկյան դոլարներով, հայտնում է Bloomberg-ը:
Միևնույն ժամանակ, բանկից նաև ընդգծել են, որ այս պահին խոսել նման իրավիճակի մասին արդիական չէ:
Ըստ վերլուծաբանների՝ ճգնաժամի դեպքում պետք է ազատվել զարգացող երկրների արժույթով միջոցներից: Նրանց հաշվարկով՝ դրանք արժեզրկվում են միջինը 17 տոկոսով՝ անկումից սկսած երկու տարվա ընթացքում:
Ճապոնական արժույթը համարվում է ամենաէժան միջոցն անկման ժամանակ:
Ամերիկյան դոլարն էլ կայուն է, քանի որ ֆինանսական գործողության ժամանակ ամբողջ աշխարհում է կիրառվում: