Կարսում գանձագողերը փորել են հայկական պատմական եկեղեցին, որի պատերին չքանդված մաս չի մնացել:
Ինչպես հաղորդում է Akunq.net-ը, թեև տարածված հայտարարության մեջ չի նշվումեկեղեցու անունը, սակայն խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է Կարմիր վանքին կամ Դպրևանքին:
Կարս քաղաքից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող Մեզրա գյուղի եկեղեցին ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին: Նշվում է, որ եկեղեցու պատերը քանդված են, իսկ ներսի հատվածը և շուրջը բազմաթիվ փոսեր են փորված:
Գանձախույզերի կողմից ավերված այս եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է գտնվում: