Ադրբեջանում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանք դեռևս գտնվում են փախուստի մեջ:
Ոստիկանների սպանության մեջ կասկածվում են նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը: