Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է The Sun-ը:

Ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված 27-ամյա Մխիթարյանին չի հաջողվել տպավորել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը չի խաղացնում նրան:

Մխիթարյանը վաղուց վերականգնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում մանչեսթերցիների կազմում

Հոկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»: Բրիտանական մամուլը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի ավագը խաղադաշտ է վերադառնալու հենց մանչեսթերյան դերբիում: