ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ ջրիմուռների զանգվածային տարածումից ջրի թունավոր ծաղկման պատճառով: Այդ մասին հայտնել Է ABC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բնական երեւույթը տարածվել Է նահանգի ամբողջ արեւմտյան ափին՝ լողափերին թողնելով սատկած ձկան կույտեր:
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի զգալի միջոցներ ու ռեսուրսներ տրամադրվեն «կարմիր մակընթացությանը» ենթարկված հանրակցություններին, մենք այս կերպ կկարողանանք հաղթահարել դրա սոսկալի հետեւանքները»,- ասել Է նահանգապետ Ռիք Սքոթը:
«Կարմիր մակընթացությունները» հաճախակի երեւույթ են Ֆլորիդայի ափին: Ծաղկող ջրիմուռներն արտադրում են թույներ, ինչը հանգեցնում Է ծովային կենդանական աշխարհի շատ տեսակների ոչնչացման: Միեւնույն ժամանակ մարդկանց մեծ մասի համար ջրիմուռներն անվնաս են, բացառությամբ մաշկի հնարավոր գրգռման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: