Երգչուհի Արետա Ֆրանկլինը մի քանի օր առաջ մահացավ Էլվիս Փրեսլիի մահվան օրը։ Այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել WSB-TV հեռուստաընկերության Twitter-ի էջում։ Ավելի ուշ թվիթը հեռացվել է։
«1977 թվականի օգոստոսի 16-ին աշխարհը հրաժեշտ է տալիս Էլվիս Փրեսլիին։ 2018-ի օգոստոսի 16-ին աշխարհը հրաժեշտ է տալիս Արետա Ֆրանկլինին»,- ասվում էր հրապարակման մեջ։
Էլվիս Փրեսլիին կոչում էին «ռոք-ըն-ռոլի արքա»։ Նա մահացել է 42 տարեկան հասակում։
Արետա Ֆրանկլինին Roling Stones ամսագիրը 2008 թվականին պատմության մեջ ամենահանրահայտ երգչուհին է ճանաչել։ Նա մահացել է Դեթրոյթում՝ 76 տարեկան հասակում։