Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոնի Կրոսն իր մեկնաբանությունն է տվել Մեսութ Օզիլի՝ Բունդեսթիմից հեռանալու որոշման և սկանդալային հայտարարությունների վերաբերյալ.
«Մեսութը Գերմանիայում հարգված ֆուտբոլիստ է և արժանի էր լավագույն ձևով հավաքականից հեռանալուն: Ես չեմ կարող ընդունել տեղի ունեցածը:
Հավաքականից հեռանալը ճիշտ որոշում չէր: Բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, բայց ես կարծում եմ՝ Օզիլը շատ լավ գիտակցում է՝ գերմանական ֆուտբոլում ռասիզմ չի եղել և չկա: Նման խոսակցությունները պարզապես անհիմն են»,-Կրոսի խոսքը մեջբերել է «Bid»-ը:
Հիշեցնենք, որ գերմանական մամուլը քննադատել էր Մեսութ Օզիլին աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար: Օզիլն այդ քննադատությունները որակել էր որպես ռասիզմի դրսևորում և հավաքականից հեռանալու որոշում կայացրել: