«Ու դա լինելու է անդառնալի գործընթաց…»
Advertisement 1000 x 90

«Ու դա լինելու է անդառնալի գործընթաց…»

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևում եմ ֆեյսբուքյան արձագանքներին ու հիմնականում տեսնում եմ երկու տիպի արձագանք, ով իրեն չի սիրում, ասում ա՝ ապուշ հարցազրույց էր, ով սիրում է, ասում ա՝ թույն հարցազրույց էր։

Իրականում ճշմարտությունը ինչպես միշտ այդ երկու կարծիքների մեջտեղում է։

Քոչարյանի հարցազրույցում կային և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր, զգացվում էր, որ ինքը մոտ տասը տարի կտրված է եղել ներքին դաշտի տասովկեքից ու ռասկլադներից։

Բայց հիմնական միտքը հասցվեց, ինքը պատրաստ է լինել ու լինելու է ընդդիմադիր բևեռներից մեկը։

Ու սիրեն իրեն, թե չսիրեն, իր շուրջ հավաքվելու են և հին էլիտաների ու կուսակցություններից, և հետագայում ներկա իշխանությունների հիասթափվողները։ Դա փաստ է, ինչքան էլ մարդ իրեն չսիրի կամ սիրի։

Այս ամեն ինչում ես մի դրական բան եմ տեսնում։

Ներկա կառավարությունն արդեն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի ներքին և արտաքին դաշտերում՝ լրջանալու, ու անփորձ կամ չհաշվարկված քայլեր անելիս։

Յուրաքանչյուր կոպիտ սխալ, ու քաղաքական մագնիսը, որը ներկայումս Քոչարյանն է՝ ևս մի խումբ հավաքելու է իր շուրջ։ Ու այսպես շարունակ։ Ու դա լինելու է անդառնալի գործընթաց։
Եվ ուրեմն, ի գործ հարգելի կառավարություն, ինչպես կասեր հիմա Լենին պապին- աշխատել, աշխատել, աշխատել »:

Հետևում են ֆեյսբուքյան արձագանքներին ու հիմնականում տեսնում եմ երկու տիպի արձագանք, ով իրեն չի սիրում, ասում ա ապուշ…

Gepostet von Tigran Kocharyan am Freitag, 17. August 2018



Նման նյութեր