ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքներ
Advertisement 1000 x 90

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքներ

Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների և ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն:

Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին:

Տուբերկուլոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ:

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ

Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի

Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային և էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ

Մանկական և մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում

Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում` տեխնիկական և տվյալների անվտանգության խնդիրների շտկում

Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ

«Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով

Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները և անհարկի հետաձգումները

Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի

Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ

Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ)

Սևանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում

«Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում

Ակտիվ հանգստի շրջանում Սևան-Երևան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ

Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ

Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը

Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաև Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը:

Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում

Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ

Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի և կատարվող աշխատանքների ներկայացում

Այցեր հանրապետության բոլոր մարզեր և Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու և խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու

Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են

Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում

Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ. Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների և անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»:

Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ:

Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում Մեծ բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:

Քաղաքացիական պայմանագիր



Նման նյութեր