43-ամյա մարմնամարզուհին արծաթե մեդալ է նվաճել Ասիական խաղերում
Advertisement 1000 x 90

43-ամյա մարմնամարզուհին արծաթե մեդալ է նվաճել Ասիական խաղերում

Ուզբեկ մարմնամարզուհի Օքսանա Չուսովիտինան արծաթե մեդալակիր է դարձել Ինդոնեզիայում ընթացող Ասիական խաղերի հենացատկի վարժությունում: 43-ամյա մարզուհին ոսկե մդալակրին զիջել է ընդամենը 10 միավոր:

Օքսանա Չուսովիտինան մտադիր է մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին: Դա կլինի նրա կարիերայի 8-րդ Օլիմպիական խաղերը: Եթե նա հանդես գա Տոկիո-2020-ում, ապա կդառնա Օլիմպիական խաղերին մասնակցած ամենատարեց մարմնամարզիկը վերջին 100 տարում:

Չուսովիտինան Օլիմպիական խաղերում նվաճել է 2 մեդալ (ոսկե և արծաթե), աշխարհի առաջնությունում՝ 11 (3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե), իսկ Եվրոպայի առաջնությունում՝ 4 (1 ոսկե, 3 արծաթե): Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել ԽՍՀՄ-ի (1991-1992-ը), Գերմանիայի (2006-2012-ը) և Ուզբեկստանի (1993-2006-ը և 2012-ից մինչև օրս) հավաքականներում:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում ուզբեկ մարզուհին 7-րդ տեղը գրավեց հենացատկում:

sport.news.am