Նախանձելի ընկերությունը
Advertisement 1000 x 90

Նախանձելի ընկերությունը

Սիրակուզայում երկու ընկեր էին ապրում՝ Դամոնն ու Ֆինտիասը: Դամոնը ցանկանում էր սպանել Դիոնիսոսին, բայց նրան բռնեցին ու մահվան դատապարտեցին:

– Թույլ տուր մինչև երեկո տուն գնամ՝ գործերս կարգավորելու,- Դիոնիսոսին խնդրեց Դամոնը,- իսկ իմ փոխարեն պատանդ կմնա Ֆինտիասը:

Դիոնիսոսը ծիծաղեց նման պարզամիտ հնարքի վրա, բայց համաձայնեց:

Արդեն երեկո էր և Ֆինտիասին տանում էին մահապատժի: Հանկարծ, ամբոխը ճեղքելով, երևաց Դամոնը:

– Ես այստեղ եմ, ների՛ր, որ մի փոքր ուշացա,- ասաց նա:

Դիոնիսոսը բացականչեց.

– Դու ներվա՜ծ ես: Իսկ ինձ ձեր երրորդ ընկերը համարեք, խնդրում եմ:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am