Sony Music Entertainment-ը խոստովանել է Մայքլ Ջեքսոնի կեղծված երգեր հրապարակելու մեջ։ Այս մասին օգոստոսի 23-ին հաղորդվում է EDM.com կայքում։
Երգչի հետմահու ալբոմում տեղ գտած երեք երգերը՝ Breaking News, Keep Your Head Up և Monster իրականում կատարվել են ինքնակոչ Ջեյսոն Մալաչիի կողմից, հայտարարել են դատարանում Sony Music-ի ներկայացուցիչները։ Michael անվանումով սկավառակը դուրս է եկել 2010 թվականին՝ Ջեքսոնի մահից մեկ տարի հետո։
Sony-ի և ևս երկու պատասխանողների (երգերի համահեղինակ Ջեյմս Պորտեի և Ջեքսոնի ընկեր՝ Էդի Կասիոյի) նկատմամբ դատավարությունը սկսվել է 2014 թվականին։
Պատասխանողները չէին կարողացել ապացույցներ ներկայացնել, որ երգերը ձայնագրվել են Ջեքսոնի մասնակցությամբ։ Կասիոն և Պորտեն պնդում էին, որ ալբոմը ձայնագրվել է Պորտեի տան նկուղում։ Sony-ի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ չեն իմացել, որ Ջեքսոնը չի մասնակցել երեք երգերի ձայնագրմանը։
Երեք դատավորները պետք է որոշում կայացնեն 90 օր հետո։ Sony-ն կամ կմնա պատասխանողի դերում, կամ իրավունք կստանա վաճառել ալբոմը։