«Արսենալի» մարզմանն անցկացվել է արագության մրցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արսենալի» մարզմանն անցկացվել է արագության մրցում

Լոնդոնի «Արսենալի» հերթական մարզմանն անցկացվել է արագության մրցում, հայտնում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբի ամեաարագ խաղացողն է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին հաջորդել է իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինը: Երրորդ տեղը գրավել է հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, իսկ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 11-րդ տեղում:

Հիշեցնենք, որ օգոստսոսի 25-ին «Արսենալը» Պրեմյեր լիգայի երրորդ տուրում կընդունի «Վեստ Հեմին»: Անգլիայի առաջնության նախորդ 2 տուրերում «Արսենալը» պարտվել է գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (0:2) ու «Չելսիին» (2:3): «Չելսիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր մրցաշարերում հայ կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

sport.news.am