Armeniasputnik.am-ը գրում է. Էթիկետի մասնագետը բացահայտել է ՀՀ վարչապետի արարողակարգի ծառայության բացթողումները։ Պարզվում է` վարչապետին ջուր է մատուցվում ոչ ճիշտ գավաթով։
Էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը վերլուծել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պաշտոնական արարողակարգի որոշ լուսանկարներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում էթիկետի մասնագետը նշեց, որ վերջին մի քանի միջոցառումները դիտելիս իր ուշադրությունն անմիջապես գրավել են սեղանին դրված բաժակները։
«Տվյալ բաժակը, ինչպես նկարում երևում է, ամենևին էլ ջրի բաժակ չէ, այն ավելի շուտ սպիտակ գինու բաժակի է նման,– ասաց մասնագետը, – ըստ միջազգային էթիկետի՝ պաշտոնական, դիվանագիտական և գործնական հանդիպման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել առանց ոտքի բաժակներ, իսկ եթե պետք է օգտագործվի ոտքով ջրի բաժակ, ապա բաժակի ոտքը չպետք է գերազանցի երեք սանտիմետրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։