Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը մրցակիցը փոխվել է: Այս մասին հայտնում է Punch Boxing պրոմոթերական ընկերությունը:
Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր հերթական մենամարտն է անցկացնելու, մրցելով ռուս Ալեքսանդր Շարոնովի հետ: Կայանալիք մենամարտի պայմանագիրը դեռ չէր ստորագրվել, իսկ Շարոնովը հրաժարվել է մենամարտից:
Այնուամենայնիվ, նույն օրը Երիցյանը մենամարտ կունենա, իսկ մրցակցի անունը կհայտնենք առաջիկայում: