Միլիարդատեր Սերգեյ Սարգիսովի որդու հերթական ընկերուհու մասին նորությունները տարածվել են համացանցում: «Ռեսո Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարգիսովի որդին՝ 19 տարեկան Սերգեյը, հանդիպում է հերթական գեղեցկուհու հետ
View this post on Instagram
Լուսանկարը, որում Սարգիսովը զբոսնում է երկարոտն մոդել Ալեքսանդրա Սոլնիշկինայի ընկերակցությամբ, երիտասարդը հրապարակել է Instagram-ում:
«Բոլորից բարձր ենք գոռում, եթե աղջիկները գեղեցիկ են», — լուսանկարին կից գրել է Սերգեյը:
View this post on Instagram
Համացանցում պարբերաբար հայտնվում են Սարգիսով կրտսերի լուսանկարները հայտնի մարդկանց հետ։ Նա շարունակում է սովորել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և աշխատում է հոր ընկերությունում, որի կարողությունը գնահատվում է 750 միլիոն դոլար։
Ավելի վաղ նրան տեսել էին Տիմատիի նախկին ընկերուհու` Անաստասիա Ռեշետովայի հետ, որին անվանում են ռուս Քիմ Քարդաշյան: