Սլովակիայի Տրնավա քաղաքում շարունակում է ընթանալ ըբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
130 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել հունահռոմեական ոճի մեր ըմբիշ Դավիթ Օվասապյանը: Մեր մարզիկը ցավալի պարտություն կրեց 0:5 հաշվով ու նվաճեց արծաթե մեդալ:
Ավելի վաղ 55 կգ քաշային կարգի եզրափակչում պարտություն էր կրել Տիգրան Մինասյանը:
Հավելենք նաև, որ 67 կգ քաշային կարգում կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը հաղթել է թուրք ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ:
Տեսանյութը՝ armsport.am