Քիչ առաջ 9/45 տեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Նա ասաց, որ ընտրել է հանուն երևանցու, հանուն երիտասարդության, հանուն բարեկեցիկ Երևանի:
Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը, Մանուկյանն ասաց՝ բավարար, ապա նշեց, որ մի փոքր շատ քաղաքականացվեց:
«Մի քիչ քաղաքականացվեց ընտրությունը և ավելի գնաց դեպի համապետական կամ վարչապետին սատարելու… Վարչապետի մասնակցությունը մի քիչ իր ուղղությունից, իրական քաղաքապետական ընտրություններից շեղեց ընթացքը»,-ասաց ՀՅԴ թեկնածուն:
Իսկ իրենց թիմի նկատմամբ որևէ ճնշում, հակաքարոզչություն եղե՞լ է, Մանուկյանն ասաց՝ թիրախավորումներ եղել են, բայց ում կողմից՝ չի կարող ասել: