Arpeggio բեռնատար նավը փրկել է ինդոնեզացուն, որը դրեյֆում էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում: Այդ մասին հայտնել է Jakarta Post-ը:
Դեռահասն աշխատում էր ձկնորսության համար հատուկ թակարդում. նա հետևում էր, որպեսզի տնակում վառվի լույսը, որը ձկներին իր կողմն էր բերում: Շաբաթը մեկ անգամ Ադիլանգի մոտ սեփականատիր-ընկերությունից մի մարդ էր գալիս, որպեսզի ձկան որսը տանի և ջուր, ուտելիք ու էլեկտրաէներգիայի գեներատորի վառելիք բերի: Մնացած ողջ ժամանակ նա մենակ էր մնում:
Հուլիսին ուժեղ փոթորիկը նավը քշել-տարել էր ծովը. տնակը Սուլավեսի կղզուց հեռացել էր զգալի տարածությամբ: Սննդի պաշարը բավականացրել է ընդամենը մի քանի օր: Ցրտից ու սովից չմեռնելու համար նա ձուկ էր բռնում, վառում էր նավի կտորները և ծովի ջուր խմում, այն թորելով հագուստի միջով, որպեսզի աղիությունը պակասի:
Օսակայում Ինդոնեզիայի հյուպատոսությունում հայտարարել են, որ, պատանու կողքից անցել է տասը նավ:
Ընդամենը նա ծովում անցկացրել է 49 օր, մինչև որ նրան նկատել է բեռնատար նավը, որը Պանամայի դրոշի ներքո ընթանում էր Ճապոնիա: Ադիլանգն անձնակազմի ուշադրությունը գրավել է՝ ուղարկելով ռադիոազդանշան: Երիտասարդին վերցրել են ու տարել Ճապոնիա, ինչից հետո նրան հանձնել են ինդոնեզական հյուպատոսությանը: Սեպտեմբերի սկզբին նա տուն է վերադարձել: Հրատարակությունը նշում է, որ դեռահասը միանգամայն առողջ է:
Aldi Novel Adilang (19), penjaga lampu di rompong (rumah rakit di lautan) hanyut terbawa arus mid Juli 2018 sampai perairan Guam ketika berada di perairan 125 km dari pesisir utara Manado. Aldi ditemukan oleh kapal berbendera Panama, M.V. Arpeggio, 31 Agustus 2018 @Kemlu_RI pic.twitter.com/lQsPkQ5rNL
— 在大阪インドネシア共和国総領事館 (@kjriosaka) September 14, 2018