Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրությունները արդար լինելուց բացի, ունեն մի կարևոր բաղադրիչ ևս- արդյունավետ: Դա այն է, երբ առկա է սառը դատող, ներկայացված ծրագրերը քննող, կուսակցություններին ճիշտ գնահատող ընտրող, որը առանձնացնում է իրական վերափոխման ներուժ ունեցրղ քաղաքական ուժին:
Այս հարցում մենք խնդիր ունենք, մենք չունենք այդ ընտրողը: Իսկ դա նշանակում է, որ ցնծությամբ ընդունվող ընտրությունների արդյունքները կարող են հետագա հիասթափության հիմք հանդիսանալ:
Մենք դա տեսել ենք»:
Ընտրությունները արդար լինելուց բացի, ունեն մի կարևոր բաղադրիչ ևս- արդյունավետ: Դա այն է, երբ առկա է սառը դատող,…
Gepostet von Պեպանյան Արծրուն am Sonntag, 23. September 2018