Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սպառնալիքի պատճառն եղել է այն, որ օդանավի անձնակազմը հրաժարվել է տղամարդուն նստեցնել բիզնես-դասում:
Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ուղևորներից մեկը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին:
Օդանավի ուղևորները տարհանվել են, օդանավը, ուղևորներն ու նրանց ուղեբեռը անցել են կրկնակի ստուգում: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, ինչից հետո օդանավը ուղևորվել է Բաքու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրություն տարածելու հատկանիշներով: