Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միայնակ պաշտոնապես հայտնվելով հանրության առջեւ, հասցրել Է խախտել թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը. նա իր հետեւից ինքնուրույն փակել Է ավտոմեքենայի դուռը: Ինչպես նշում Է Mashable-ը, այս ժեստը բուռն բանավեճեր Է առաջացրել նրա երկրպագուների շրջանում:
Մեգան Մարքլն այցելել Է «Օկեանիա» ցուցահանդեսը, որն անցկացվում Է Գեղարվեստների թագավորական ակադեմիայում: Նա ավտոմեքենայից դուրս Է եկել տեսախցիկների նշանառության ներքո եւ չի սպասել, որ դրա համար պատասխանատու մարդն իր հետեւից փակի դուռը:
Twitter-ի օգտատերերն այդ մանրուքը համարել են կարեւոր իրադարձություն. յուզերներից մեկը խոստովանել Է, թե առաջին անգամ Է տեսնում, որ թագավորական ընտանիքի անդամներից որեւԷ մեկն ինքնուրույն փակի ավտոմեքենայի դուռը:
Միջադեպի վերաբերյալ տեսանյութին կից մեկնաբանություններում շատերը համարել են, որ դքսուհին դեռեւս չի ընտելացել բազմաթիվ կանոններին եւ շարունակում Է իրեն պահել որպես «հասարակ մահկանացու»: