Արգենտինայում երկու օր եւ 30 կամավորներ են պահանջվել, որպեսզի ափ նետված սապատավոր կետին օգնեն վերադառնալու ծով: Այդ մասին հայտնել է CGTN-ը: Հրապարակված է փրկման տեսագրությունը:
Ծովային վիթխարի կենդանուն ստիպված են եղել ամրացնել հատուկ լծասարքի միջոցով: Ափամերձ պահպանությունն այն միացրել է ամբարձիչին՝ կետին բարձրացնելու համար: Երբ նա հայտնվել է իր տարերքի մեջ, նավը նրան օգնել է վերադառնալու ծով: