Մոդեստ Կոլերով. «Եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ». «Ժամանակ»
Advertisement 1000 x 90

Մոդեստ Կոլերով. «Եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ». «Ժամանակ»

Քաղաքագետ Մոդեստ Կոլերովը նշում է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ձեր երկրի ներքին խնդիրն է և Մոսկվային այն չի հետաքրքրում»։ Նա հավելում է. «Արտահերթ ընտրությունները, երբ ուզում եք, կարող եք անցկացնել, դա ոչ մի կերպ մեզ չի վերաբերում»։

Այն դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են նաև երկրի կայունության համար, և այսօրվա դրությամբ Հայաստանը կայուն երկիր չի համարվում նաև արտաքին գործընկերների համար, Մոդեստ Կոլերովն արձագանքեց.

«Դա նույնպես Հայաստանի խնդիրն եմ համարում, եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ։ Եթե Հայաստանն ընտրել է անկայունության ճանապարհը, ապա ես դա ինքնասպանություն կհամարեմ»։

Հաջորդ հարցին, որ անկայունություն է համարվում նաև այն փաստը, որ խորհրդարանն այսօր չի արտացոլում հասարակության տրամադրությունները, Կոլերովը նշեց. «Իսկ դա ի՞նչ է նշանակում Սահմանադրությամբ, Սահմանադրության մեջ հասարակական տրամադրություն ձևակերպումն ամրագրված չէ։ Իսկ խորհրդարանն ի՞նչ պետք է արտացոլի, փողո՞ցը, Երևանի քաղաքապետի ընտրողների՞ն, խնդրեմ, դուք քվեարկեք, որոշեք, բայց ես չեմ հասկանում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է՝ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդական շարժումը կամ հասարակական տրամադրությունը»։

Մոդեստ Կոլերովը շարունակում է. «Բացի դրանից՝ որևէ մեկը չափե՞լ է հասարակության տրամադրությունները։ Փաշինյանի իշխանության եղած ժամանակահատվածում որևէ մեկը ամբողջ Հայաստանի մասշտաբով գոնե մեկ անգամ սոցիոլոգիական հարցում իրականացրե՞լ է, ինչ-որ մեկը չափե՞լ է հասարակության տրամադրությունները Երևանից դուրս։ Հասկանալի է, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ սոցիոլոգիական հարցում կարող ենք համարել՝ 81 տոկոս, բայց ես նկատի ունեմ ամբողջ Հայաստանը, ո՞վ է չափել ամբողջ հայ հասարակության տրամադրությունները»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում



Նման նյութեր