Յաո Սիլվեն Կուասին Հայաստան է եկել` ֆուտբոլ խաղալու։ Նա շատ արագ սկսել է ընկերներ գտնել, հետո` հայերեն խոսել։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկրներից ժամանած հյուրերի հետ խնդիրներ չկան։ Այդ թվում` լեզվական։ Երևանցիները, տեսնելով օտարերկրացիներին, հաճույքով փորձում են ֆրանսերեն պատասխանել նրանց։ Նույնիսկ, եթե միմյանց չեն հասկանում, օգնության են գալիս սփյուռքի հայերը։ Նրանք ժամանել են Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Հունաստանից և Լիբանանից (դրանք նույնպես Ֆրանկոֆոնիայի երկրներ են)։ Այնպես որ, ինչպես ասում են Հայաստանում, հարց չկա։
Իսկ ահա Աֆրիկայից եկած հյուրերի դեպքում մի քիչ բարդ է։ Ամեն դեպքում բոլոր երևանցիները չէ, որ խոսում են ֆրանսերեն։ Այդ երկրներում հայերը շատ քիչ են, և այստեղ ոչ ոք չի եկել։ Եվ Ֆրանկոֆոնիայի ավանում, որը բացվել է Ազատության հրապարակում, Կոտ դ’Իվուարի պատվիրակությունը շուրջբոլորն է նայում իրեն անծանոթ հայոց լեզվի հոսքի մեջ։
Բայց նրանք օգնության եկավ մի հայրենակիցը, որը, որքան էլ զարմանալի լինի, ներկայացնում է Հայաստանում Կոտ դ’Իվուարի համայնքը։ Ներկայացնում է եզակի թվով, բայց լիովին հաջող կերպով։ Նա ցույց է տալիս զարմացած այցելուներին կակաոյի պտուղները և պատմում, թե ինչպես դրանցից խմիչք ստանալ։ Եվ երևանցիները զարմանում են ոչ թե կակաոյի պտուղներից, այլ նրա կարգին հայերենից, որով խոսում է Յաո Սիլվեն Կուասին։ Այնպես որ, կոտդիվուարցիները հիմա նույնպես «հարց չունեն»։
Նա այստեղ եկել է ֆուտբոլ խաղալու։ Չորս տարի առաջ այս տղան Գվինեական ծոցի ափերից եկել է հայկական լեռներ` պայմանագիր կնքելով Մարտունիի «Ալաշկերտի» հետ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերել ընկերներ։ Գլխավորը բաց լինել է, ասում է Կուասին։
«Երբ դու բաց ես մարդկանց համար, ապա հեշտությամբ ես սովորում լեզուն։ Ինձ դասագրքեր պետք չեկան։ Կարելի է ասել` սովորել եմ փողոցում։ Իհարկե, ինձ համար դժվար է բարդ թեմաներից խոսել, բայց կենցաղային հարցերում ամեն ինչ կարգին է։ Ես ուղղակի լսել եմ, թե ինչպես են խոսում իմ ընկերները և ինչպես են խոսում մարդիկ փողոցներում»,- ասում է նա։
Ալաշկերտից հետո Սիլվենը մեկնել է Էստոնիա` ֆուտբոլ խաղալու։ Երկու տարի անց վերադարձել է մեկ այլ հայկական ակումբ` «Լոռի»։ Բայց անցած խաղաշրջանի վերջում նրա պայմանագիրն ավարտվել է և հիմա նա պահպանում է մարզավիճակը` որևէ թիմում խաղալու համար։ Ամենայն հավանականությամբ, արդեն ոչ Հայաստանում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am