Մենք շատ բան չգիտենք Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի մասին, բայց, փաստում ենք՝ նա հմայիչ է և ինքնատիպ ոճ ունի:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
45-ամյա խարիզմատիկ վարչապետի այցեքարտը նրա վառ գուլպաներ են:
Գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին Ջասթին Թրուդոն ներկայանում է գունեղ գուլպաներով: Դրանք սկզբում շոկի էին երնթարկում հասարակությանը, իսկ հետո սկսվեց համընդհանուր հետաքրքրություն դրանց հանդեպ:
Ջասթին Թրուդոյը վարչապետ է ընտրվել 2015թ հոկտեմբերի 19-ին և նախարարների հետ հենց առաջին հանդիպմանը ներկայացել էր վառ գուլպաներով:
Ջասթին Թրուդոյի ամենատպավորիչ գուլպաները: Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե ինչ գուլպաներով է նա եկել Հայաստան:
Ոչ մի տարբերություն, թե ուր է գնում Կանադայի վարչապետը՝ Օբամայի հետ հանդիպման, Կանադայի խորհրդարան, հեռուստատեսություն թե որևէ կարևոր այլ միջոցառման՝ բազմագույն գուլպաները մշտապես ուշադրութայն կենտրոնում են: