ԱՄՆ-ում եղանակի տեսության հաղորդավարն ուղիղ եթերի ժամանակ հազիվ է փրկվել մահից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում եղանակի տեսության հաղորդավարն ուղիղ եթերի ժամանակ հազիվ է փրկվել մահից

ԱՄՆ-ում եղանակի տեսության հաղորդավար Ջիմ Կանտորն ուղիղ եթերի ժամանակ հազիվ է փրկվել մահից:

Կանտորը գտնվել է Ֆլորիդայի Պանամա Սիթի քաղաքում, որտեղ մոլեգնում էր «Մայքլ» փոթորիկը: Տղամարդն ուժգին քամու և հորդառատ անձրևի պայմաններում մեծ դժվարությամբ մտել է ուղիղ եթեր՝ ներկայացնելով եղանակը: Անսպասելիորեն նրա կողմն է թռել մեծ փայտի կտոր: Սակայն հաղորդավարը հասցրել է ժամանակին այն նկատել ու հետ քաշվել, ինչի շնորհիվ էլ ողջ է մնացել:

Որոշ ժամանակ անց նա կադր է վերադարձել սաղավարտը գլխին:

tert.am