Լեհաստանում շարունակվում է ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 85 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել էր մեր հայրենակից Անդրանիկ Կարապետյանը:
Այսօր պայքարի մեջ են մտել նաև մինչև 20 տարեկանների պայքարում 94 կգ քաշային կարգի ծանրորդները: Չեմպիոնի կոչումը նվաճել է Բելառուսը ներկայացնող Յաուհենի Տիխանցուն (385 կգ):
Երկամարտի արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է և արծաթե մեդալ է նվաճել հայ ծանրորդ Սամվել Բաբակյանը (361 կգ):
20-ամյա հայ մարզիկը պոկում վարժությունում ցույց է տվել 165 արդյունք, իսկ հրումում հաջող է իրացրել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 196 կգ ծանրաձողը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ուկրաինացի ծանրորդ Կիրիլ Պիրոգովը: