Չինաստանում արգելվել է գումարի դիմաց պանդաների հետ լուսանկարվել ու նրանց կերակրել
Advertisement 1000 x 90

Չինաստանում արգելվել է գումարի դիմաց պանդաների հետ լուսանկարվել ու նրանց կերակրել

Չինաստանի Սիչուան նահանգի իշխանություններն արգելել են արգելոցներին ու պանդաների խնամքով զբաղվող կենտրոններին առևտրային այնպիսի գործունեությամբ զբաղվել՝ գումարի դիմաց մոտենալ կենդանիներին, կերակրել նրանց ու լուսանկարվել նրանց հետ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, պանդաների պաշտպանները վաղուց էին բողոքում, որ այցելուները սերտ շփվում են կենդանիների հետ, քանի որ կարող են տարատեսակ վարակներ փոխանցել նրանց:

Հայտնի է, որ վերացման վտանգի տակ գտնվող պանդան գրանցված է Կարմիր գրքում ու Չինաստանում գտնվում է պետական պաշտպանության տակ:



Նման նյութեր