Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոբերտ Արզումանյանի հրաժեշտի խաղ կանցկացնի:
Այս մասի հաստատեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը:
«Քանի որ այս տարի ազգային հավաքականը խաղ չունի, հրաժեշտի խաղը կկազմակերպվի հաջորդ տարի, երբ հստակեցվի խաղացանկը: ՀՖՖ-ն անպայման հրաժեշտ միջոցառում կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար»,- ասաց Կարապետյանը:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին խաղից առաջ` «Արցախի» և «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկայությամբ պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Ռոբերտ Արզումանյանը:
Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղերին: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ: