Մեծ Բրիտանիայի գարեջրագործարանն ստեղծել է գարեջուր, որի համային հատկություններն ի հայտ են գալիս մի քանի հազար մետր բարձրության վրա: Չվերթները, որտեղ նախատեսված է նորույթի համտեսումը, կկապեն Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:
Այդ մասին հայտնել է News Hub-ը: Boeing 767-ով առաջին գարեջրային չվերթը պլանավորված է փետրվարի 21-ին, դրա տոմսերն արդեն վաճառքի են հանվել: «Մենք որոշեցինք գարեջրի սիրահարների համար թռիչքը առավելագույնս հաճելի դարձնել. ուտելիքից մինչև զվարճանքներ և, անշուշտ, մինչև հատուկ գարեջուր»,- ասել է գարեջրագործական ընկերության համահիմնադիր Ջեյմս Ուոթը: