Մոնակոյում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը
Advertisement 1000 x 90

Մոնակոյում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը

Ռուսաստանցի գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի իշխանությունների կողմից՝ կոռուպցիայի գործով հարցաքննվելու համար: Այս մասին հաղորդում է Le Monde թերթը:

Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը ձերբակալվել է Մոնակայում այսօր առավոտյան: Բացի դրանից, իրավապահները խուզարկել են նրա La Belle Epoque ամառանոցը:

Ինչպես հաղորդում է թերթը, գործարարը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ դատախազության սկսած գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ Ռիբոլովլևը գործի ևս մի քանի մասնակցի հետ շարունակում է մնալ կալանքի տակ:

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն առայժմ գործարարի ձերբակալման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել:



Նման նյութեր