Փյունիկը պատասխանել է Լոռիին. Կրքերը թեժանում են
Advertisement 1000 x 90

Փյունիկը պատասխանել է Լոռիին. Կրքերը թեժանում են

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Փյունիկին»:

Հանդիպումից հետո միջադեպ է գրանցվել տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպի և «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի միջև:

Տվյալ և մի շարք այլ միջադեպերի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել «Փյունիկը».

«Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղի ընթացքում և խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։ Խաղի ընթացքում և հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գորոծողություններ։ Մասնավորապես խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցևի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։

«Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցևը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։ Խաղի ավարտից հետո ևս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։

Հնչեց նաև արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչև ավտոբուս։ Դրսում հենց այդպիսի տրամարդություն էր տիրում։ Բավական երկար տևեց մինչ մեր ֆուտբոլիստները կարողացան լքել շենքը։ Դրսում կրքերը չհանդարտվեցին։

Երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին և փորձում հաշիվներ պարզել։ Ընդունող թիմը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ և սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։ Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանոգթւյունը պետք է ապահովել։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչև թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաև «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք իդեպ հանդիպման ընթացքում բազամթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։ «Լոռիի» երկրպագուները նաև ամբողջ խաղի ընթացքում վիրավորական, նացիոնալիստական արտահայոտւթյուններ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի հասցեին։ Բացի այդ «Լոռիի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ամենավատ հայհոյանքներն էին ուղղում հանդիպման գլխավոր մրցավարի ու «Փյունիկի» ֆուտբոլիստների հասցեին՝ հաշվի չառնելով անգամ, որ «Փյունիկի» ներկայացուցիչների թվում կային նաև կանայք։

Խաղի վերջում երկրպագուները սկսեցին շշեր նետել դաշտի ուղղությամբ։ «Լոռիի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր հանդարտեցնում երկրպագուներին։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի անգամ շատ կոպիտ հայհոյանքներ հնչեցրեց խաղի չորրորդ մրցավարի հասցեին և անգամ սպառնալիքով հրամայեց հեռանալ իր կողքից, ինչի ականատեսը եղան տրիբունայում նստած շատ հանդիսականներ։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և համապտասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում և մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։

Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես ինչու խոսուսփուն են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։

Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր»,-ասվում է հայտարարության մեջ:

armsport.am