Այսօր հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ անգլերեն զեկույցը Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Չինարի, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերի գնդակոծության առնչությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։
Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
Տեսանյութում Google Earth ծրագրի օգտագործմամբ ինտերակտիվ եղանակով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս սեպտեմբեր ամսին գնդակոծության ենթարկված մանկապարտեզներն ու դպրոցները, քաղաքացիական տներն ու շենք-շինությունները, ինչպես նաև Վազաշեն գյուղում երեխաների պարի ժամանակ տեղի ունեցած կրակոցները: