Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել. armtimes.com
Advertisement 1000 x 90

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել. armtimes.com

Տորոնտոյում բնակվող Էդգար Մանուկյանը հրավիրում է լրատվամիջոցների ու անհատների ուշադրությունը՝ տեղի հայկական եկեղեցու հետագա ճակատագրի վրա: Այս մասին նա ահազանգել է ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասնելով պատմությունը: Պարզվում է՝ ՀԲԸՄ-ի Տորոնտոյի մասնաճյուղը որոշել է վաճառել իր բաժին շենքի մի մասը՝ մի ինչ որ քոլեջի։ Շենքի հարևանությամբ գտվում է Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ տեղացիները հաճախում են։ Վաճառքից հետո եկեղեցու հետագան անհայտ կլինի.

«ՀԲԸՄ շենքի վաճառքից հետո եկեղեցին կդառնա օտարված մի կղզյակ, քանի որ Բարեգորական շենքի դիրքը ուղղակի օտարին անցնելու դեպքում բառիս բուն իմաստով իզոլացնելու է հայկական եկեղեցին՝ թե հասանելության, թե փարկինգի առկայության և թե այլ պատճառներով։ Սա բերելու է նրան, որ օտար ափերում ծվարած ու խնամված Տորոնտոյի հայկական եկեղեցին ևս ստիպված է լինելու օտարվել, քանի որ խախտվում է համակեցությունը՝ ի օգուտ նոր գնորդի գորիշխող դիրքի։ Ժամանակին այս համալիրը ներառյալ եկեղեցին կառուցվել է համայնքի նվիրատվությունների և Ալեք Մանուկյանի շնորհիվ, որպես մեկ ամբողջություն»։

armtimes.com