Իշխանական ուժի հետընտրական պառակտումը եթե ոչ անխուսափելի է, ապա շատ հավանական. lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իշխանական ուժի հետընտրական պառակտումը եթե ոչ անխուսափելի է, ապա շատ հավանական. lratvakan.am

Գալիք ընտրություններին հաղթանակի դատապարտված «Իմ քայլը» դաշինքի ցուցակն ուսումնասիրելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ ցուցակում իրականում մեկի փոխարեն առնվազն 2 կուսակցություն կա: Ու խոսքը տվյալ դեպքում «Առաքելություն» կուսակցության մասին չէ: Ցուցակի մի թևը ՔՊ-ն է իր «պլյուսներով ու մինուսներով», իսկ մյուս թևը, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ինստիտուտներից եկած մարդիկ են՝ արևմտյան դրամաշնորհներով ապրող ՀԿ-ների աշխատակիցները՝ իրենց սպեցիֆիկ աշխարհահայացքով ու պատկերացումներով:

Երկրի համար կենսական հարցերի շուրջ նրանց մոտեցումներն էականորեն տարբերվում են ոչ միայն ՔՊ-ական հիմնական զանգվածի, այլև հայ ազգի մեծամասնության պատկերացումներից: Ու բացառված չէ, որ ՔՊ-ի ցուցակով խորհրդարան անցնելիք այդ 10-15 հոգին հետո պարզապես առանձնանան ու հանդես գան իբրև առանձին խմբակցություն և կուսակցություն:

lratvakan.am



Նման նյութեր