Ավստրալիայում օդաչուն չարթերային բեռնատար թռիչքի ժամանակ քնով է անցել և գրեթե 50 կմ հեռացել այն օդանավակայանից, որտեղ պետք է վայրէջք կատարեր, գրում է Daily Mail-ը:
Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոն քննում է պատահարը: Օդաչուն Թասմանիայի Դևոնփորթ քաղաքից ուղևորվում էր հարևան Քինգ կղզի: Բյուրոյի տվյալներով՝ դա 24 ժամվա մեջ ինքնաթիռի 7 չվերթներից մեկն է եղել: Ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն:
Երբ օդաչուն քնել է, ինքնաթիռն ինքնակառավարման համակարգով շարունակել է թռչել ևս 46 կմ: Արթնանալով՝ նա ինքնաթիռը հետ է ուղղել և վայրէջք կատարել նշանակված վայրում: