Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Հին երևանյան բակում. 1960-ականների սկզբի արխիվային այս լուսանկարում՝ Երևանի Մաշտոցի (այն ժամանակ` Լենինի) և Թումանյանի փողոցների խաչմերուկի` ներկայիս Մոնբլան խանութի հարևանությամբ գտնվող հին երևանյան բակի բնակիչներն են (հրապարակվում է առաջին անգամ):
Զարմանալի է, չէ՞. այն ժամանակ կարելի էր երեկոները ուղղակի նստել բակում տեղադրված նստարաններին և «կենդանի» շփվել, զրուցել, կարծիքներ փոխանակել հարևանների հետ՝ այն, ինչից մենք հիմա ի սպառ զրկված ենք այս համացանցային համատարած գլոբալացման դարաշրջանում»: