«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ՝ Վանեցյանը». Լևոն Բարսեղյան
Advertisement 1000 x 90

«Բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ՝ Վանեցյանը». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են լինել փոխվարչապետ, սակայն ոչ Վանեցյանը, ոչ մեկը ԱԱԾ, ոստիկանական, ՀՔԾ և այլ իրավապահ համակարգերից չեն կարող լինել նոր Հայաստանի փոխվարչապետ: Տեխնիկապես թեպետ կարող են, սակայն երկրի կառավարմանը բացարձակ նոր բովանդակություն է պետք և ոչ թե հայացք դեպի ետ: Սա կարծում եմ էական բացասական շրջադարձ է լինելու դեպի ետ: Եթե հետևողականորեն տարածվող այս լուրը հորինովի է, ապա ավելի լավ, ներողություն եմ խնդրում: Հղումները չեմ դնում. ֆեյսում ամեն քայլափոխի պատահում է արդեն»:

Լուր առա, թե Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ: Սա բացարձակ անընդունելի բան է, բազմաթիվ այլ մարդիկ կարող են…

Gepostet von Levon Barseghyan am Montag, 10. Dezember 2018