Հայ մարզիկները Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի
Advertisement 1000 x 90

Հայ մարզիկները Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի

Եվրասիական տնտեսական միության դատարանը կայացրել է ԵԱՏՄ անդամ երկրների սպորտային ակումբներում և կառույցներում աշխատող մարզիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետը կիրառելու վերաբերյալ վճիռ:

Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Վերոնշյալ կետի համաձայն՝ Միության անդամ երկրներն ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար չեն ընդունում և կիրառում սահմանափակումներ Միության մյուս անդամ երկրների աշխատուժի նկատմամբ: Բացառություն են կազմելու միայն ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար սահմանափակումները:

Դատարանը եկել է այն եզրահանգմանը, որ այդ կետի չկիրառումը համարվում է խոչընդոտ պրոֆեսիոնալ մարզիկների կարիերայի համար:

Մասնավորապես «լեգիոներ» հասկացությունը գոյություն ունի ռուսական ֆուտբոլում: Լեգիոներ են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: Ռուսաստանում նման ֆուտբոլիստների համար գոյություն ունի սահմանափակում՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգիոներ

armsport.am