Լոնդոնում այսօր մեկնարկել է շախմատի Grand Chess Tour մրցաշարի եզրափակիչը՝ London Chess Classic-ը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում մրցում է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Դասական շախմատի առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: 74-րդ քայլին կողմերը համաձայնել են պարտաին ավարտել ոչ-ոքիով:
Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի պարտիան նույնպես խաղաղ ելք է ունեցել:
Հավելենք, որ հաղթողի կոչումը վիճարկում են Grand Chess Tour-ի նախորդ 4 փուլերում լավագույն արդյունքի հասած 4 շախմատիստները՝ նոկաուտ համակարգով: