Ես եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը. Միքայել Նարիմանյան
Advertisement 1000 x 90

Ես եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը. Միքայել Նարիմանյան

«Ես եղել և մնում եմ Գարեգին Բ-ի բժիշկը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի` արդեն նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը` անդրադառնալով իր` Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը լինելու փաստին:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չօգնեց այդ փաստը, որ շարունակի պաշտոնավարել բուհի ռեկտորի պաշտոնում, նա պատասխանեց, որ շատերն ուղղակի ճիշտ չեն պատկերացնում` ինչ է նշանակում լինել կաթողիկոսի անձնական բժիշկը: «Ես գտնում եմ, որ այն օգնում է ինձ միայն մեկ առումով` եթե ազգը, եկեղեցին վստահում է ինձ Վեհափառի առողջությունը, և նա անձամբ ուզում է, որ ես լինեմ իր բժիշկը, դա ցույց է տալիս իմ հանդեպ ունեցած վստահությունը: Դա իմ պրոֆեսիոնալ ունակությունների ճիշտ գնահատականն է: Լինել անձնական բժիշկ` նշանակում է, որ կաթողիկոսն ինձ է դիմում յուրաքանչյուր խնդրի լուծման համար: Կարծում եմ` միայն այդ առումով օգնում է ինձ նրա` անձնական բժիշկը լինելու հանգամանքը, քանի որ բարձրացնում է իմ վարկանիշն կոլեգաներիս և մարդկանց մոտ: Ինչ-որ այլ միջամտություն երբեք չի եղել: Ես շատ անկեղծ եմ, հավատացեք ինձ»,- ասաց Նարիմանյանը:

yerkir.am