Հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել են արտերկրից ՀՀ մաս­նավոր դրամական փոխանցումները․ «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել են արտերկրից ՀՀ մաս­նավոր դրամական փոխանցումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից Հայաստան մաս­նավոր դրամական փոխանցումների ծավալները: Եթե 2017 թվականին ֆիզիկական անձանց անու­նով առևտրային բանկերի միջոցով արտերկրից փոխանցվել էր 1 մլն 397 հազար 721 դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 1 մլն 456 հազար 230 դոլարի՝ մոտ 4 տոկոսով ավելի: Միաժամանակ, «Ժողո­վուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե սեպտեմբերին տրանսֆերտները կազմել էին 151 հազար 682 հազար դոլար, ապա հոկտեմբերին դրանք հասել են 177 հազար 107 դոլարի: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ըն­թացքում մասնավոր փոխանցումները շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս. 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ փոխանցվել էր 162 հազար 979 դոլար: Նշենք, որ մասնավոր փո­խանցումների առյուծի բաժինը ՌԴ-ից է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: